▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեղափոխության առաջնորդը բոլոր սկզբունքներն ու փաստերը խեղաթյուրեց ի օգուտ թուրքերի

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բռունցքներս սեղմած, երրորդ անգամ եմ լսում դրա մամուլի ասուլիսի «արցախյան հատվածը»:

Ուզում եմ հասկանամ, եթե Ալիևը ներկայացներ Արցախի հարցը, պայքարի հանգրվանները, խնդրի լուծման իրավական հիմքն ու բանակցությունների ընթացքը, ի՞նչ պետք է ասեր ուրիշ կերպ, որ դա չասաց: Հեղափոխության առաջնորդը բոլոր սկզբունքներն ու փաստերը խեղաթյուրեց ի օգուտ թուրքերի:

Չեմ զարմանա, որ հաջորդ ասուլիսում խոսի ադրբեջանական Շուշայի մասին, գովերգի Փանահ Ալի խանին ու ԿավԲյուրոյի 21 թ. հուլիսի 5-ի որոշումը, մեջբերի Բորիս Կևորկովին, դատապարտի ադրբեջանական տարածքների 28 ամյա օկուպացիան ու էթնիկ զտումները և բանտարկի Շուշին ու Քարվաճառն ազատագրողներին…»:

Դիտեք նաև`

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more