▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԾԿՀ նախագահը հերքեց ՀԷՑ–ի վերաբերյալ Գևորգ Պապոյանի հայտարարությունը

ՀԾԿՀ նախագահը հերքեց ՀԷՑ–ի վերաբերյալ Գևորգ Պապոյանի հայտարարությունը

Մեթոդաբանությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վերցրած վարկերը չեն մտնում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ, ասուլիսին ասաց ՀԿԾՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, որ քաղաքացիների հոսանքի սակագնի մեջ մտնում է նաև ՀԷՑ-ի վերցրած վարկերը։

***

Ատոմակայանի պլանային վերանորոգման ժամանակ էլեկտրաէներգիայի դեֆիցիտ չենք ունենա, խոստացավ ՀԿԾՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյան

«Մենք մտավախություն չունենք, որ Մեծամորի ատոմակայանն այս տարի նախատեսվածից 3 ամիս ավելի ժամկետով է պլանային անջատման կանգնելու, ու մենք կունենանք էլեկտրաէներգիայի դեֆիցիտ, քանի որ այդ բացը լրացվում է այլ կայանների` ավել աշխատանքով»,– ընդգծեց ՀԾԿՀ նախագահը։

Նշենք, որ հայկական ԱԷԿ–ի պլանային վերանորոգման ստանդարտ տևողությունը տարեկան 45 օր է, սակայն 2025-ին կայանը կանգնել է 60 օր, իսկ 2026 թվականին, ըստ նախատեսվածի, պիտի կանգնի մոտ 150 օր` մոտ հինգ ամիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more