▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել է պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենան թալանողը

Երեկ հունիսի 5-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բացահայտել են հունիսի 4-ին Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենան թալանելու դեպքը։

 

 

 

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն է բերման ենթարկվել Ներքին Չարբախ թաղամասում բնակվող, սակայն Երևանի Ջրվեժ թաղամասում հաշվառված 40-ամյա Հունան Ավետիսյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ոչ միայն խոստովանել է կատարած գողությունը, այլև ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացրել է գողոնը։ Ժամը 09։50-ից մինչև 20։20-ն ընկած ժամանակահատվածում նա կոտրել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կանգնած Lexus RX 350 մակնիշի 35 ՍR 882 համարանիշի ավտոմեքենայի ապակին և այնտեղից գողացել համակարգիչ, ինչպես նաև 20 տարեկան հնեցման «Արարատ» տեսակի կոնյակ։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more