▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել է անորակ վարտիքների մեծ խմբաքանակ. ՊՆ

ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության և ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակներում N զորամասում հայտնաբերվել են զինվորական վարտիքներ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին և  որոնց կրումը հարիր չէ զինծառայողներին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

 

 

 

 

 

 

 

 

Նախնական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նմանատիպ վարտիքների խմբաքանակ դեռևս 2017 թվականին փորձ է արվել մատակարարել պաշտպանության նախարարություն, սակայն ակնհայտ ցածրորակության պատճառով այն չի ընդունվել և վերադարձվել է մատակարար ընկերությանը:

Այդուհանդերձ, նախաձեռնված ստուգումների արդյունքում այս պահին արդեն իսկ հայտնաբերվել է շուրջ 10000 անորակ վարտիք։

 

 

 

 

 

 

 

ՀՀ պաշտպանության նախարարի խիստ հանձնարարականի համաձայն՝ զինված ուժերում այժմ ակտիվ ուսումնասիրություններ են ընթանում զորամասերում անորակ վարտիքների հայտնվելու հանգամանքները պարզելու, մեղավորներին բացահայտելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

 

 

 

 

 

 

 

 

Ընթանում է նախաքննություն, նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործի հարուցման համար։

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ զինվորների ներքնաշորերի հետ կապված չլուծվող խնդիր կա, և Պաշտպանության նախարարությունը լուրջ զբաղվել է խնդրով, որոշում է կայացվել խնդրի լուծման գործում ներգրավել տեքստիլ ոլորտի արտադրողներին:

Կարդացեք նաև՝ Զինվորների ներքնաշորերի հետ կապված խնդիր կա, տեսախցիկների ներքո բանակցություններ կանցկացնենք արտադրողների հետ

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more