Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը․ Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից․Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
|
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Ցեղասպանություն, որին զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն հայ: Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք: |
|
*** Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան պաշտոնյաների այցով պայմանավորված՝ քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդ փակ է: «Երեխու հետ եկել եմ, մեծ մարդ եմ, ինչքա՞ն սպասեմ, չի կարելի էսպես: Ղեկավարին ասեք՝ ա՛յ հիմար, տենց չեն ղեկավարում: Մարդկանց նեռվայնացնում են առավոտ շուտ»,- ասում է քաղաքացիներից մեկը: *** Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանն ու Ալեն Սիմոնյանը այցելեցին Ծիծեռնակաբերդ Նրանց հետ էին նախարարները, Երևանի քաղաքապետը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Մաեստրո Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարեց ՀՀ օրհներգը։ Նիկոլ Փաշինյանից հետո Աննա Հակոբյանը, շրջապատված թիկնապահներով, այցելեց Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ խոնարհեց Անմար կրակի մոտ Թիկնապահներ հրեցին լրագրողներին և թույլ չտվեցին, որ նրանք մոտենան և հարցազրույց վերցնեն Հակոբյանից։ ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և մի շարք այլ երկրների դիվանագետներ այցելել են Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Դեսպաններն ու դեսպանատան աշխատակիցները ծաղիկներ խոնարհեցին Անմար կրակի մոտ։ Դիտեք նաև՝
|


