▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական զինուժը պատասխան կրակով կասեցրել է հակառակորդի ինժեներական աշխատանքները դիրքերում

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում մարտի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

 

 

 

 

 

 

 

 

Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել։

Հայկական կողմից տուժածներ չկան։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more