▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական կողմն ունի 15 զոհ. Աղաջանյան

Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 15 զոհ, ևս 7 անձ գերեվարվել է։ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-2/zinvor.jpeg

«Մեր ունեցած տեղեկատվության համաձայն, զինվորականների շրջանում, դեռևս չհաստատված տվյալներով, այս պահին կա 15 զոհ և 7 գերեվարված անձ։ Նաև մեր տվյալներով բավականին մեծ կորուստներ են կրել Ադրբեջանի զինված ուժերը»,- ասել է նա։

Աղաջանյանի տեղեկացմամբ՝ պաշտպանական գործողությունների ժամանակ Հայաստանի զինված ուժերը խոցել են հակառակորդի չորս զրահափոխադրիչ (БТР) և մեկ «Ուրալ»։

 

Կարդացեք նաև՝ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող գերեվարվել են. իրադրությունը շարունակում է ծայրահեղ լարված մնալ. ՊՆ

Նոր տեսանյութ` գերեվարված հայ զինվորներից

Ադրբեջանական զինուժի լայնածավալ հարձակման տեսագրությունը՝ տեխնիկայի կիրառմամբ

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more