▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մարությանի կենսագրությունը

Հայկ Մարությանը 7 տարի սովորել է Երևանի №83 միջնակարգ դպրոցում, 8-10-րդ դասարանները՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում։

1992 – 1997 թվականներին սովորել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում։

1995 – 2002-ին խաղացել է պոլիտեխնիկական ինստիտուտի «Հայկական պրոյեկտ» ՈւՀԱ թիմում։

 

 

 

 

 

 

 

1996 – 2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան՝ «220 վոլտ», «Վայլուր», «Մեր բակը», «Մեր բակը 2», «Թույն կասետ», «Ուրիշ կասետ», «Բանդա», «Կոմերցիոն ներկայացում» («Արմենիա» հեռուստաընկերության հետ համատեղ)։

2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատում է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Համատեղ ստեղծել է հետևյալ նախագծերը՝ «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ», «7.5», «No Comment», «Ալա Բալա Նիցա»։ Նաև մասնակցել է բոլոր նախագծերում՝ որպես դերասան։

Մասնակցել է բազմաթիվ հեռուստա և կինոնկարահանումների։

 2018 թվականի մայիսից սկսած` բուռն մասնակցություն է ունեցել Հայաստանի Հանրապետության «Քայլ արա» շարժմանը:

Ամուսնացած է ազգությամբ չեխ կնոջ՝ Իվայի հետ, ում հետ ծանոթացել է 2004 թվականին, երբ վերջինս որպես կամավոր աշխատում էր Սպիտակում «Կարմիր խաչի» առաքելության ներքո։ Ունի 4 երեխա:

ՔՊ կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու։

Կարդացեք նաև՝

Կարգին Հայկոն հայրենիքը չի լքի

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more