|
ՀՀ դատախազությունը «Հետք»-ի հրապարակումն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես տեղեկացել է, որ Առինջի կառուցապատման աղմկահարույց գործով ստուգողական գործողություններ են ընթանում․ «մակուլատուրան ստուգվում է»: Դիմել էինք Հակակոռուպցիոն կոմիտե՝ պարզելու, թե դատախազությունից ստացված գրությունն ի՞նչ ընթացքի մեջ է։ Ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ այս պահին ստուգողական գործողություններ են իրականացվում։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Կոնջորյանի տան կոռուպցիոն թեմայի վերաբերյալ հարցին ագրեսիվ պատասխան էր տվել մեր լրագրողին՝ ասելով, թե «մակուլատուրան տպում, բերում եք Կառավարություն, տարեք իրավապահներին տվեք»։ Տրված են, և իրավապահները մակուլատուրան ուսումնասիրում են։ Արդյոք ստուգողական գործողությունները կվերածվեն քրեական վարույթի, և արդյոք պաշտոնատար անձանց ու նրանց մերձավորների գույքային գործարքներում կոռուպցիոն բաղադրիչ կարձանագրվի, թե ոչ, ցույց կտա առաջիկա ընթացքը»։ |
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել
info@asekose.am/095519696
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


