▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայազգի արվեստագետներն առավելապես մտահոգված են լեսբուհիների, բիսեքսուալների, տրանսվեստիտների ճակատագրով...

Սաղ պարերը պարել էինք՝ մնացել էր Շանդալոլոն:


Սփյուռքահայ հայտնի դեմքերը՝ Ատոմ Էգոյանը, նրա կինը՝ Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը եւ էլի մի 20 հոգի հանդես են եկել նույնասեռականությունը պաշտպանող հայտարարությամբ: Համարում են, որ ՀՀ կառավարության կողմից ներկայացված Գենդերային հավասարության մասին օրենքը ,,հակասում է մեր արժեքներին,,: Սակայն, ոչ այն իմաստով, ինչպես մենք ենք հասկանում: Հայտնի է, որ այդ օրինագիծը բարձրացված աղմուկից հետո հիմա փոփոխությունների է ենթարկվում, փորձում են օրինագծի տեքստի հանել ,,ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք,, արտահայտությունը:
Ինչը, փաստորեն, դուր չի եկել Էգոյանին, Թանկյանին եւ մյուսներին:
,,Նույնասեռականության դեմ այս օրինագիծը Հայաստանում խոցելի մարդկանց եւ ընդդիմադիր ձայների նկատմամբ անհանդուրժողականության մտահոգիչ օրինակ է...Մտահոգ մարդիկ չպետք է անտարբեր մնան, երբ ԼԳԲՏ մեր բարեկամները թիրախավորվում եւ պիտակավորվում են,,-հայտարարում են սփյուռքահայ հայտնիները:
Այ, քեզ բա՜ն...
Չես հասկանում, նրանք հայաստանյան ընդդիմադիրներին էլ են համարում նույնասեռականներ:
Պարզվում է նաեւ, որ հայազգի արվեստագետներն առավելապես մտահոգված են ոչ թե Հայաստանում ապրող նորմալ մարդկանց, այլ՝ լեսբուհիների, բիսեքսուալների, տրանսվեստիտների ճակատագրով...

Կիմա Եղիազարյան

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more