▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում աղանդավորների թիվը 350.000-ից ավելի է

168.am-ը գրում է. «Մենք դարերով պահպանել ենք մեր հավատքը, ինքնությունը: Բայց որպեսզի մարդկանց վերափոխեն, 1988 թվականից սկսել են ՀՀ հոգևոր արժեքները կամաց-կամաց վերացնել, ինչ արդյունքում այսօր ունենք գրանցված 67 կրոնական կառույց, որից 54-ը՝ աղանդավորական: Կա նաև 250 աղանդավորական կառույց՝ տարբեր անուններով:  Ընդգրկված մարդկանց ընդհանուր քանակը 350.000-ից ավելի է»,- այս մասին ասաց Քայքայիչ պաշտամունքից տուժածների և օգնության վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը:

 

 

 

 

 

 

 

 

Նաև հավելել է. «Այսօրվա դրությամբ նրանք սկսել են քանդել Էջմիածինը, Վեհափառ հասկացությունը: Միջազգային ծրագրով քանդում են եկեղեցին ու հայ ազգի հավատքը: Ֆրանսիայում, որն աշխարհիկ պետություն է և հավատքին այդքան մեծ տեղ չի տալիս, ծայրահեղ պատժամիջոցներ կան: Մինչև 500.000 եվրո տուգանք ու 12 տարի ազատազրկում՝ կրոնական նորմերի, հանդուրժողականության խախտման համար:

 

 

 

 

 

 

Մեզ մոտ կրոնական կառույցները պետություն են՝ պետության մեջ: Գիտեմ, որ միայն Էջմիածինն է վճարում հարկերը, որոնք կապված են աշխատավարձի հետ, բայց մնացած կառույցների մասին խոսք չկա, որովհետև հսկողություն չկա:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Այս օրերին բոլոր աղանդավորական կառույցների ղեկավարները Հայաստանում են. Ալեքսանդր Ամարյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more