▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանի տարածք է ներթափանցել թուրքական ուղղաթիռ»․ Կարապետ Պողոսյան

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարտի 6-ին Շիրակի մարզի Մեղրաշատ բնակավայրից, ըստ տեղեկությունների, Հայաստանի տարածք է ներթափանցել թուրքական ուղղաթիռ
(նկատել են նաև բնակիչները)։
1. Հետաքրքիր է, Հայաստանի կառավարիչները և հատուկ ծառայությունները տեղյա՞կ եղել են, թե այլևս իրենց ոչ ոք չի հարցնում։
2. Ի՞նչ նպատակով է թուրքական ուղղաթիռը մտել հայկական «սուվերեն» տարածք
3. Արդյո՞ք այն հատուկ հետախուզական գործողություն չի իրականացրել
4. Գուցե, օրինակ` ինչոր բակտերիանե՞ր է տարածել հայկական երկնքից
Ցավոք, սրանք հարցեր են, որոնց պատասխանները չենք կարող ստանալ, դե ումի՞ց ստանանք»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more