▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի երկինքը՝ նկարված հայկական AYAS տիեզերագիտական ընկերության՝ հայկական ստրատոստատից

Ֆեյսբուքյան «Տիեզերք» խումբը տեսանյութ է հրապարակել ու գրել. «Աաաաաա, առաջին ֆանտաստիկ կադրերը եկան:
Տիեզերական մութը, մթնոլորտի կապույտն ու Հայաստանի երկինքը՝ նկարված հայկական AYAS տիեզերագիտական ընկերության՝ հայկական ստրատոստատից:
Սպասում ենք նոր կադրերի, իսկ սա տարածելու մասին չենք մոռանում»:

Քիչ առաջ էլ էջը լուսանկար է հրապարակել ու հավելել. «Այս կադրը հստակ արձանագրում է երեկվա թռիչքի հաջող ու պատմական լինելը... Սա մի տիեզերագիտական բարձունք էր, որը Հայաստանը դեռևս չէր նվաճել:
Պատկերը ստացվել է հայկական ստրատոստատի տեսախցիկից՝ հենց Հայաստանի գլխավերևից:
Հատուկ շնորհակալություն AYAS Armenian Aerospace Society-ին՝ Հայաստանում տիեզերագիտական ոլորտը զարգացնելու ուղղությամբ իրենց գործադրած հսկայական ջանքի, անմնացորդ նվիրման ու բոլորիս համար ոգեշնչող այս նվաճման համար:
Մթնոլորտի ստրատոսֆերա շերտ, 29 705 մետր կամ շուրջ 30 կիլոմետր բարձրություն, 2021 թվականի հունիսի 27»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more