▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ուսանողներին առաջարկում են գնալ Թուրքիա՝ կրթվելու. Շրջաբերական է իջեցվել

Թուրքական բարեհաճությունը երազող ՔՊ-ական իշխանությունը հայ ուսանողներին առաջարկում է գնալ Թուրքիա՝ կրթվելու:

Armat Media-ն գրում է, որ կայքին բուհերի ռեկտորներից մեկը տրամադրել է Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի շրջաբերականը, որով առաջարկվում է հայ ուսանողներին մասնակցել Թուրքիայի կրթաթոշակային ծրագրին:

ԱԳՆ խողովակներով Գիտության կոմիտե հասած այս շրջաբերականն առաջին անգամ է կիրառվում մեր երկրի կրթության ոլորտում:

Սրանով մինչև փետրվարի 20–ը հայ ուսանողները կարող են մասնակցել Թուրքիայի կրթաթոշակային ծրագրի շրջանակում կազմակերպվող «Միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթաթոշակային ծրագրին:

Թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում առցանց հանդիպում կազմակերպել հնարավոր դիմորդների հետ՝ ծրագրի մանրամասները ներկայացնելու համար:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more