▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ առաքելական եկեղեցին չի կարող ձայն չբարձրացնել, երբ տեսնում է, որ անօրինություն է կատարվում․ Տեր Փառեն

Հայ առաքելական եկեղեցին չի զբաղվում քաղաքականությամբ, բայց եկեղեցին չի կարող ձայն չբարձրացնել, երբ տեսնում է, որ անօրինություն է կատարվում, ԱԺ–ի դիմաց ի աջակցություն ՀՀ–ում պահվող քաղբանտարկյալների և Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ակցիայի ժամանակ ասաց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ տեր Փառեն քահանա Առաքելյանը։

«Այսօր թե՛ Բաքվում, թ՛ե Երևանում շատերը զրկված են իրենց գործից, իրենց ծառայությունը իրականացնելուց, որով կարող էին մեզ բոլորիս օգուտ տալ։ Նրանց բանտում պահելով մենք ինքներս մեզ ենք վնասում, ողջ հայ ժողովուրդն է վնասվում»,–ասաց նա։

Դիտեք նաև՝

«ՀՀ-ում է գտնվում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը: Հարգարժա՛ն օմբուդսմեն, մենք այսօր հավաքվել ենք ԱԺ դարպասների մոտ, որպեսզի բարձրաձայնենք այն անարդարությոնը, որը կատարվում է ՀՀ-ում և Ադրբեջանում: Այսօր ՀՀ բանտերում նստած են մարդիկ, ովքեր դուրս էին եկել պայքարի՝ իրենց խղճի, իրենց հայրենիքի, ազատության, ինքնիշխանության և պետության համար, մարդիկ, ովքեր կապ ունեն հանցագործության հետ այնքանով, որքանով Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը կապ ունեն պետության հետ: Այդ մարդիկ քաղբանտարկյալներ են»,- ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասել է ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը:

Անդրադառնալով Բաքվում պահվող հայերին՝ Դերզյանն ընդգծել է. «Խայտառակ իրավիճակ է նաև Ադրբեջանում: Կեղծ խաղաղության մասին խոսող ՀՀ օշխանությունների շոուների ֆոնին Ադրբեջանում գտնվում են մեր հայրենակիցները, մարդիկ, որոնց փորձ է արվում տարբեր շոուների միջոցով օգտագործել թե ՀՀ-ի դեմ, թե Ադրբեջանում Ալիևների իշխանությւոնը պահելու համար:

Այս ամենի ֆոնին, լռել, չբարձրաձայնել, չստիպել, որպեսզի ՀՀ և Ադրբեջանի իշխանույթւոնները վերջ տան ամենաթողությանը, հանգեցնելու է նոր աղետների»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more