▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղթանակն արդյունք է՝ միջազգային ֆուտբոլային կառույցների հետ հետևողական աշխատանքի

Առավոտ․am-ը գրում է․ Հայաստանն ու Վրաստանը համատեղ կընդունեն ֆուտբոլի 2029 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

Ըստ մեր տեղեկությունների՝ գործընթացը եղել է երկարատև աշխատանքի արդյունք։

Մրցաշարի կազմակերպման իրավունքի համար պայքարել են Ճապոնիան, Պերուն, Բելառուսը և Ինդոնեզիան։

Որոշ աղբյուրներ այս հաղթանակը կապում են վերջին տարիներին Հայաստանի կողմից տարվող հետևողական աշխատանքի հետ՝ հատկապես միջազգային ֆուտբոլային կառույցների հետ հարաբերությունների մասով։

Այս որոշումն ունի նաև ավելի լայն՝ քաղաքական նշանակություն։

Նման մրցաշարի անցկացումը ոչ միայն սպորտային ձեռքբերում է, այլև ցույց է տալիս մեր տարածշրջանի նկատմամբ դրական մոտեցումը, հատկապես հաշվի առնելով որ, այս առաջնությունը 2027 թվականին անցկացվելու է կրկին մեր տարածաշրջանում՝ Ադրբեջանում։

Հատկանշական է նաև, որ որոշ երկրներ նման մրցաշարեր ստանալու համար սովորաբար գնում են խոշոր ֆինանսական պարտավորությունների։

Օրինակ՝ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է վճարել մրցաշարն անցկացնելու համար։

Մինչդեռ հայկական կողմն ընտրել է այլ ուղի՝ առանց որևէ գումար վճարելու և շեշտը դնելով քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունների վրա Աշխարհի Մ-20 առաջնությունը Հայաստանում և Վրաստանում անցկացնելն ունի նաև քաղաքական ենթատեքստ տարածաշրջանի նկատմամբ։

Այստեղ երևում է արևմուտքի հետ խիստ համագործակցությունը, նաև Հայաստանի ու Վրաստանի արևմտամիտվածությունը։

ՀՖՖ-ն պաշտոնապես հայտնել է, որ քննարկվում են ենթակառուցվածքային մի շարք նախագծեր։

Նոր մարզադաշտ է կառուցվելու Իջևանում, վերակառուցվելու է Վանաձորի մարզադաշտն ու Հանրապետական ստադիոնը։

Այս մրցաշարին մասնակցելու են Մ-20 տարեկան թիմեր և սա հիանալի առիթ է այս տարիքի խաղացողների համար, վերջին կարևոր քայլը կատարելու դեպի ազգային հավաքական և ցույց տալու ուժերը միջազգային ասապարեզում։

Տեսնենք, թե այս ամենից հետո ֆուտբոլի զարգացումն ինչ ուղի կունենա Հայաստանում։

info@asekose.am/095519696
Սպորտ more