▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասարակության մեծ մասը հիասթափված է իշխանությունից և ցանկանում է փոփոխություն. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում վստահություն հայտնեց՝ հասարակության մեծ մասը հիասթափված է իշխանությունից և փոփոխություն է ուզում։

«Հասարակության մեծ մասը՝ մոտ 70%-ը, ցանկանում է փոփոխություն։ Մարդիկ տեսել են, թե իշխանությունն ինչ է արել և ինչ չի արել վերջին տարիներին։ Դա բերել է նրան, որ հասարակության մի զգալի հատված ունի խոր հիասթափություն։ Եթե մարդը հավատացել է Փաշինյանին, հետո կորցրել է հավատը և սկսել է մտածել, որ բոլոր քաղաքական գործիչներն էլ նույնն են, ապա ուզում եմ մեր հայրենակիցներին մի բան հիշեցնել՝ մենք նոր ենք մտել քաղաքական դաշտ․ ընդամենը 8 ամիս է, ինչ քաղաքական գործընթացների մասնակից ենք։ Սամվել Կարապետյանը Հայաստանում քաղաքական պատասխանատվություն կամ քաղաքական ժառանգություն չի կրել»,- ասաց նա։

Նարեկ Կարապետյանը հիշեցրեց՝ չի եղել մի բան, որ ազգային բարերար Սամվել Կարապետյանը ասի և չանի.

«Ինչպես գիտեք, Սամվել Կարապետյանը բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների մասնակից է եղել Հայաստանում, այդ թվում՝ «Հայաստան համահայկական հիմնադրամի» խոշորագույն դոնորներից է։ Տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ են արվել։ 

Մարդը, ով տարիներ շարունակ միջոցներ է ուղարկել Հայաստան, ում դիմել են տարբեր հարցերով, և ով իր հնարավորությունների սահմաններում միշտ բաց է եղել Հայաստանի պետական կառույցների համար,  այսօր տեսնում է, որ աղքատության մակարդակը չի նվազել։ Շարունակում է պահպանվել մոտ 22% աղքատություն, այսինքն՝ յուրաքանչյուր չորրորդ կամ հինգերորդ քաղաքացին ապրում է աղքատության մեջ։ Սամվել Կարապետյանը միայն 15 միլիոն դոլար կրթաթոշակ  տրամադրել է Հայաստանից դուրս սովորող հայ ուսանողներին՝ «Լույս» հիմնադրամի միջոցով։

Կա՞ արդյոք Հայաստանում մեկ այլ անհատ, ով նման ծավալի նվիրատվություն է արել»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more