▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասարակ մարդկանց և կառավարողների տարբերությունը

Մի անգամ ծաղկավաճառը եկավ վարսավիրի մոտ՝ կտրվածք անելու: Երբ հերթը հասավ վճարելուն, վարսավիրը ասաց՝ «Ես չեմ կարող վերցնել փողը: Այս շաբաթ ես կտրում եմ հասարակական հիմունքներով»: Ծաղկավաճառը շնորհակալություն հայտնեց նրան և գնաց: Հաջորդ առավոտյան, երբ վարսավիրը բացում էր իր վարսավիրանոցը՝ դռան մոտ գտավ շնորհակալագրական նամակ և տասներկու վարդ: Հետո եկավ սանրվածք անելու հացթուխը , բայց երբ նա ուզում էր վճարել, վարսավիրը ասաց՝ «Ես չեմ կարող վերցնել փողը: Այս շաբաթ ես կտրում եմ հասարակական հիմունքներով»: Հացթուխը ուրախ գնաց: Հաջորդ առավոտ վարսավիրը իր դռան մոտ հայտնաբերեց մի շնորհակալագրական նամակ և տասներկու կարկանդակ: Մյուս օրը եկավ մի սենատոր՝ կտրվածք անելու և երբ նա ուզում էր վճարել՝ վարսավիրը ասաց նույնը: Սենատորը ուրախացավ ու գնաց: Առավոտյան, երբ վարսավիրը եկավ աշխատանքի՝ դռան մոտ կանգնած էին տասներկու սենատորներ, տասը պատգամավորներ, տասնհինգ խորհրդականներ, քաղաքապետը, մի քանի նախարարներ, քաղաքապետը կինը և վեց երեխաները՝ բոլոր անվճար կտրվածք անելու համար: 

Սա Է, իմ սիրելի ընկեր, տարբերությունը հասարակ մարդկանց և «ազնիվ» խմբի անդամների միջև, ովքեր կառավարում են մեզ ...

Գայանե Խաչատրյան

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more