▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հանուն իր իշխանությունը պահելու խուրդեց Արցախը, հիմա կարա գնա ողջ Հայաստանը խուրդելուն»․ Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «2018 թվին Նիկոլին տրվեց իշխանությունը, քանի որ տվողը վստահ էր, որ սա ստիպված կլինի ստորագրել առնվազն հինգ շրջանի հանձնման թուղթը, որից հետո իրենք Նիկոլին կտանեն կառափնարան ու կվերադառնան իշխանության։ Դրա համար իշխանությունը տալու առաջին իսկ օրից, Սերժի շարմուտկեքը ծամոնի պես կրկնում էին, թե բա՝ Նիկո՛լ, դու եկել ես հողերը հանձնելու։ Ու որպեսզի այդ իրավիճակը վերախաղարկի, Նիկոլը իշխանությունը պահելու մոլուցքով տարված, ինքն իր համար գտավ լավագույն ելքը, ոչինչ չստորագրել, իրավիճակը թողնել բարձիթողի, պատերազմը դարձնել առավել անիմաստ ու արյունալի, ու վերջում հանձնել ողջ Արցախը։ Քաղաքական առումով ինքը ճիշտ էր հաշվարկել, որ միմիայն այդ մոդելի դեպքում կկարողանա պահել իշխանությունը, ջանդամ թե դրա գինը Արցախը ու գերեզմաններով լցված Եռաբլուրը չեն լինի։ Առավել ևս, որ իրեն այդ թակարդը գցողներին այնպես չէ որ Արցախը շատ էր հուզում, իրենք էլ փորձում էին լուծել իշխանության վերադարձի հարցը՝ առանց բոլորի համար գլխացավանք դարձած Արցախի։ Այդ հետո, Արցախի բնաջնջումից հետո այդ կողմը սկսեց կրկնել, թե բա՝ Լավրովյան պլանը շատ լավ տարբերակ էր։ Եթե գտնում էինք, որ լավ տարբերակ էր, դրա մասին կանգնեիք, ասեիք 2018 թվին, ոչ թե ողջ օրը ձեր լակոտների միջոցով հա կրկնեիք, թե բա՝ դու եկել ես հողերը հանձնելու, որ այս մոլագարն էլ հանուն իշխանության գուցե չգնար վա-բանկ։ Ինչևէ, հիմա խոսքը սրա մասին չէ, ուղղակի ինձ համար ակնհայտ, որ ողջ օրը, թե բա «դու եկել ես, որ 300 հազար ադրբեջանցի բերես Հայաստան», այդ նույն սխեման է, ու հաստատապես սա ամեն օր կրկնող Նարեկ Կարապետյանի խելքի բանը չի։ Ինքը էլեմենտար քաղաքական գիտելիքներ չունի նման բաների իմաստը հասկանալու ու դրանք ընդհանուր իրավիճակում մոդելավորելու համար։ Ոնց նայում եմ, սա իրեն հուշել ա այն նույն քեռին, թե բա զիլ թեմա ա, դարձրա ծամոն, որը ժամանակին իր լակոտների բերանով կրկնում էր հողեր հանձնելու մասին։ Սրանք խելքի չեն եկել, հիմա էլ այս մոլագարն ակնհայտորեն փորձում են գցել նմանատիպ թակարդի մեջ, որի մեջ ժամանակին փորձում էին գցել Արցախով։ Ուղղակի այս անհայրենիք պատուհասները չեն հասկանում, որ այն ժամանակ ինքը հանուն իր իշխանությունը պահելու խուրդեց ողջ Արցախը, հիմա կարա գնա ողջ Հայաստանը խուրդելուն։ Պարզ ա, որ կոլապսի դեպքում դուք դրսերում ձեր փողերը կվայելեք, իսկ տեղացիների վրա էլ թքած ունեք, ոնց որ թքած ունեիք Արցախահայության ճակատագրի վրա, երբ իրենց դարձնում էիք իշխանության վերադառնալու խաղաքարտ»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more