▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանկարծ տպավորություն չստեղծեք` Ֆրանկոֆոնիան ՀՀ բերելը դուք սկսում եք զրոյից. Մարգարիտ Եսայան

 

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի քննարկումներն ինչ-որ մի պահ դանդաղեցին՝ կապված իշխանափոխության գործընթացի հետ, բայց հանկարծ տպավորություն չստեղծվի, որ նոր կառավարությունը 0-ից է սկսում: Այս մասին իր ելույթում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը:

Նա նշեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը նախկին իշխանությունների հսկայական ջանքերի արդյունք է։ Այդ հարցում ըստ պատգամավորի՝ մեծ ազդեցություն է ունեցել նաև Շառլ Ազնավուրը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հանկարծ էնպիսի տպավորություն չստեղծեք, Ֆրանկոֆոնիան ՀՀ բերելը դուք սկսում եք զրոյից, Ձեզ պատրաստի մատուցված է այս կազմակերպության լիստը, ընդամենը Դուք շարունակում ենք, խնդրում ենք շարունակել այն այնպիսի պատվախնդրությամբ այնպիսի որակով, ինչպիսին Ձեզ հանձնել ենք»:

 

 

 

 

 

 

 

 

 

Մարգարիտ Եսայանն անդրադարձավ նաև մամուլի հրապարակումներին.

«Կեղծ տեղեկություն տարածվեց մեր անունից։ Որոշ կուսակցությունների և լրատվամիջոցների պետք է խնդրեմ չափը չանցնել։ Կեղծիքը, ապատեղեկատվությունը նույնպես պետք է չափ ու սահման ունենան ՀՀԿ-ն կանգնած է համաժողովի կազմակերպման ակունքներում»,- նշեց Եսայանը։

Պատգամավորը կարծիք հայտնեց, որ գագաթնաժողովի օրերին կարևորագույն միջոցառումը տնտեսական ֆրանկոֆոնիան է։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more