▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդը տեղաշարժեր է արել իր տարածքում, որի նկատմամբ հայկական ԶՈՒ-երը երբեք չեն ունեցել վերահսկողություն

Արարատի մարզի Զանգակատուն գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը որևէ նոր տեղաշարժ չեն ունեցել:

 

Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Գյուղապետի ասածի մեջ որևէ նոր բան չկա։ Խոսքն ամիսներ առաջ արդեն քննարկված դիրքային տեղաշարժի մասին է։ 

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել ոչ թե միջանկյալ գոտու հաշվին, այլ սեփական տարածքում: «Հակառակորդը տեղաշարժեր էր արել իր տարածքում, որի նկատմամբ հայկական զինված ուժերը երբեք չեն ունեցել վերահսկողություն»:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Զանգակատան գյուղապետի պաշտոնակատար Հովիկ Կարապետյանը ասել էր, որ գյուղին հարակից տարածքում ադրբեջանական կողմն առաջ է բերել իր դիրքերը, ինչի հետևանքով միջդիրքային տարածությունը բավականին կրճատվել է ու 11 հա ցանքատարածություններ հայտնվել են կրակի տակ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more