|
Հակակոռուպցիոն կոմիտեն 2021 թվականի դեկտեմբերի 17-ին պայմանագիր է կնքել «Մագաս Ինվեստ» ՓԲԸ-ի հետ, որով մեքենա է ձեռք բերել կոմիտեի համար։
Պայմանագիրը կնքվել է կառավարության մեկ անձից կատարվող գնումների միջոցով, այսինքն՝ առանց մրցույթի, այս մասին գրում է Իրավաբան.net-ը: «Գնումը կազմել է 15 միլիոն դրամ։ Ըստ մեքենայի տեխնիկական բնութագրի․ ավտոմեքենայի գույնը՝ սպիտակ է, թափքի տեսակը՝ մարդատար, 8 տեղ, շարժիչի ծավալը՝ առավելագույնը 2․5 լիտր, վառելիքի տեսակը՝ դիզել, վառելիքի բաքի տարողությունը՝ առավելագույնը 75 լիտր, վառելիքի ծախսը (խառը ցիկ․)՝ առավելագույնը միչև 9 լիտր, շարժիչի հզորությունը՝ մինչև 170 ձիաուժ, փոխանցման տուփ՝ 5-9 աստիճան, ավտոմատ, ավտոմեքենայի վազքը գնման պահին չպետք է գերազանցի 1000 կիլոմետրը։ Ըստ պայմանագրի՝ մատակարարը պետք է ապահովի երաշխիք և հետերաշխիքային ծառայություն 60 ամիս/100․000 կմ վազք։ Սպասարկման ընթացքում շարժիչի յուղը պետք է փոխարինվի նշված ավտոմեքենայի համար նախատեսված գործարանային յուղով։ Մատակարարը պետք է ունենա՝ ավտոպահեստամասերի/ընթացային, թափքի մասին պահեստամասեր/ պահեստ կամ խանութ, վերանորոգման համար անհրաժեշտ բոլոր արտադրամասերը (ընթացամասի, էլեկտրականության, յուղման, անվաբացքի կարգավորման, վուլկանացման, ինժեկտորի վերանորոգման, ղեկային մասի, շարժիչի, փոխանցման տուփի և կամրջակների վերանորոգման, մեքենայի ախտորոշման և այլ անհրաժեշտ սարքավորումներ և ծառայություններ, ինչպես նաև՝ զոդման և թափքի ներկման աշխատանքներ իրականացնելու հնարավորություն): Թե՛ «Մուլտի գրուպ», թե՛ «Մագաս Ինվեստ» ՓԲԸ-ի բաժնետեր է Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը»,- հայտնում է լրատվամիջոցը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
Հակակոռուպցիոն կոմիտեի համար առանց մրցույթի 15 մլն դրամով մեքենա է գնվել Ծառուկյանին պատկանող ընկերությունից
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



