▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հաջորդ աղետի գոտին կարող է լինել հենց այստեղ»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաջորդ աղետի գոտին կարող է լինել հենց այստեղ։ Հիմա եմ զգուշացնում, որ չասեք զգուշացնող չի եղել։ Քաղաքի կենտրոնում, խիտ երթևեկելի փողոցի գլխին կառուցվում է բազմահարկ շենք, իհարկե, առևտրի կամ բիզնես կենտրոն։ Շենքը կառուցվում է մետրոպոլիտենի վրա, շենքը կառուցվում է այնտեղ, որտեղ վարարելու մեծ հակում ունեցող Գետառն է հոսում։ Խորհրդային տարիներին այս հատվածում անգամ երկհարկանի շենք չեն կառուցել։ Ոչ թե չեն կարողացել, այլ չէր կարելի։ Հիմա կառուցում են։ Ո՞վ է թույլ տվել այստեղ բազմահարկ կառուցել։ Մի՞թե չգիտեք, որ այս շենքը հիմք, որպես այդպիսին չունի։ Ես շինարարության ամենասկզբից հետևել եմ և տեսել, թե ինչպես հենասյունները հիմք դարձնելով սկսեցին կառուցել այս անճոռնին։ Մի՞թե չգիտեք, որ այն մետրոպոլիտենի գլխին է և այնտեղ, որտեղ Գետառն է հոսում։ Ուզում եմ լսել այն մասնագետներին, որոնք հրապարակայնորեն կհայտարարեն, որ այս շենքը կառուցվում է քաղաքաշինության նորմերին համապատասխան։ Ուզում եմ լսել այն պաշտոնյաներին, որոնք շինթույլտվություն են տվել»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more