▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղնախարարությունը մոծակներին «ձեռնոց է նետում»

Գյուղնախարարությունը մոծակներին «ձեռնոց է նետում»: Կարդում եմ. «Կառավարությունը այսօրվա նիստին որոշում է կայացնելու Ջերմուկ քաղաքի տարածքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարելու համար գյուղատնտեսության նախարարությանը հատկացնելու է 4.576.300 դրամ»:
Այս լուրը կարդալուց հետո «Մենք բոլորս մոծակ ենք» հասարակական կազմակերպությունն իր ՀԿ-ի անդամ մոծակների հետ պատրաստվում է բողոքի ցույց անել :

Իսկ հիմա հարց` ժողովուրդ. «Ինչի են 11 000 դոլլար փող տալիս Ջերմուկում մոծակների դեմ պայքարելու համար»: Ուղղակի ուզում եմ հասկանամ, թե գյուղնախը այդ ի՞նչ ձև է այդ գումարները ծախսելու: Զարմանալի է ու անհասկանալի: Ես անհամբեր կսպասեմ գյուղնախի հաշվետվությանը` այդ 11 000 դոլլարը ծախսելու վերաբերյալ ու տեսնեմ` ինչ արդյունք տվեց այդ ծախսը: 

Հ.Գ. Ես մոծակների կողմից եմ այս դեպքում: Նենց չի, որ իրենց շատ եմ սիրում, բայց համաձայն եմ իրենց հետ, որ այդ փողով հանգիստ կարելի էր ավելի պիտանի գործ անել:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more