▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում թալանել են օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մոր ղեկավարած դպրոցը

shamshyan.com-ի տեղեկություններով հունվարի 12-ին գողության դեպք է տեղ ունեցել Շիրակի մարզում: Անհայտ անձը կամ անձինք թալանել են Գյումրի քաղաքի թիվ 18 դպրոցը՝ տանելով ջեռուցման ռադիատորները:

 

 

Այս պահին դպրոց են ժամանել Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները: Հանցագործության բացահայտման աշխատանքները ղեկավարում է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դպրոցի տնօրենը աշխարհահռչակ ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մայրն է՝ Շողիկ Ալեքսանյանը:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more