▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում հայ կնոջը դաժանորեն ծեծելու և մահվան հասցնելու կասկածանքով ռուս զինծառայող է ձերբակալվել

Գյումրիի Սլոբոդկա թաղամասում դեկտեմբերի 3-ին կնոջը դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող է ձերբակալվել:

 

 

 

 

 

 

 

Այս մասին  տեղեկացնում են ՀՀ Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին ծեծելով մահվան էին հասցրել Գյումրիի հավաքարար 57-ամյա կանանցից մեկին, որը դուրս էր եկել աշխատանքի։

 

 

 

 

 

 

Դաժան ծեծի ենթարկված կնոջը չեն հասցրել տանել հիվանդանոց, և նա ճանապարհին մահացել է։

Նշենք, որ դեպքը կատարվելու օրը  առաջ էր քաշվել վարկած, որի համաձայն կատարվածի հեղինակը սլավոնական արտաքինով ռուս զինծառայող է եղել։ Սակայն այդ օրը Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը հայտարարությամբ հանդես եկավ՝ լրատվամիջոցների հրապարակումները անվանելով անպատասխանատու վարքագիծ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more