▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրեցի կնոջը ծեծելով մահվան հասցրած ռուս զինվորականը չի կալանավորվել. Միքայել Նահապետյանը հաղորդում է ներկայացրել

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ Գլխավոր դատախազություն եմ ներկայացրել հաղորդում հանցագործության մասին:

 

 

Մասնավորապես, խոսքը վերաբերում է պաշտոնատար անձանց կողմից դատարանի որոշումը չկատարելու հանցադեպին: Բանն այն է, որ 2018թ. դեկտեմբերի 2-ին գյումրեցի Ջուլիետա Ղազարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնասվածք պատճառելու և անզգուշությամբ մահվան հասցնելու մեջ մեղադրվող ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը առ այսօր ի կատար չի ածվում` «Ձերբակալված և կալանավորված անձանց պահման կարգի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ:

Գտնում ենք, որ հիշյալ արարքներում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով նախատեսված և այլ հանցագործության հատկանիշներ. այն է`

Հոդված 353. Դատական ակտը չկատարելը

 

 

 

 

 

 

 

Պաշտոնատար անձի կողմից օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը դիտավորությամբ չկատարելը կամ դրանց կատարմանը խոչընդոտելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

Կարդացեք նաև՝ 

Ցանկացած խնդրի թիկունքում թերացողներ են, որոնց անունները պետք էր հնչեցնել, ոչ թե լղոզել. Միքայել Նահապետյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more