|
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու զգուշացրել GetContact ծրագրի վտանգների մասին:
GetContact-ը Հայաստանում շարունակում է մնալ ամենաօգտագործվող հավելվածը։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մի քանի հիմնավորում է ներկայացնում, թե ինչու պետք է այն ջնջել հեռախոսից։ Նրա խոսքով, չնայած այն ներկայացվում է որպես բրիտանական արտադրանք, հավելվածը թուրքական է, և մեծ է հավանականությունը, որ այն կապ ունի Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ։ «Պատկերացնենք, որ կամայական զինծառայողի ընկերներից մեկը նրան գրանցել է կոչումով։ Իսկ դա թույլ է տալիս հատուկ ծառայություններին հասկանալու ով ով է»,-նշում է նա։ Անդրադառնալով հավելվածի «խնդրած» թույլտվություններին՝ փորձագետը դրանք որակում է «զուլում»։ Մարտիրոսյանի խոսքով, հավելվածը կարող է նկարել նաև այն ժամանակ, երբ հեռախոսը հանգիստ վիճակում է,կամ էլ մարդն օգտվում է այլ ծրագրից։ «Այնպես որ սա իդեալական լրտեսական գործիք է, որը դուք փաստացի ձեր ձեռքով տեղադրում եք հեռախոսում, մուտք եք տալիս այս ծրագրին, որը թուրքական է»,- ասում է նա։ |
GetContact-ն իդեալական լրտեսական գործիք է՝ ստեղծված թուրքերի կողմից
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



