Փետրվարի 25-ին Տաշիր Արենայում տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ։

Նարեկ Կարապետյանը երիտասարդներին ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության տեսլականը։ Բաց և անկեղծ միջավայրում երիտասարդները Նարեկ Կարապետյանի հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկել են իրենց հուզող հարցերը։
Մեր երկրում երիտասարդների համար մի քանի ճանապարհ կա՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որը մենք պետք է զարգացնենք, կա ձեռնարկատիրությունը, որը պետք է սկզբնական շրջանում ազատենք հարկերից, որ կարողնան լավ ապագա ստեղծել սկսնակ բիզնեսմենները,-ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ու հավելել․ «Կա քայլերի հաջորդականություն կրթության մեջ, գերազանց սովորղ երիտասարդը պետք է ունենա անվճար կրթության հնարավորություն»։
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել «Միսթր Ուժ» -ի պաշտոնական պրեզենտացիան։ Պատմության մեջ առաջին անգամ գործարկվել է IA գործիքով ստեղծված քաղաքական բոտը, որը 24/7 ռեժիմով պատասխանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ծրագրերի ու տեսլականի վերաբերյալ հարցերին։


