▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալը, որն առաջարկել է 700 զինվորի կյանք խլած Լելե-Թեփեի օպերացիան, Սամվել Բաբայանն է

Ապրիլյան պատերազմի արդյունքում թշնամուն անցած Լելե- Թեփե բարձունքը վերադարձնելու լոբբինգով զբաղվել է անձամբ Փաշինյանին կինը՝ Աննա Հակոբյանը, որպեսզի հաջողության դեպքում այդ փաստն օգտագործեն քաղաքական նպատակներով, թե իբր «Սերժ Սարգսյանի ժամանակ կորցվածը իրենք հետ են բերել», արդյունքում զոհել են տասնյակ հարյուրավոր տղաների: Ձախողված ռազմական օպերացիայի արդյունքում զոհվել է 700-ից ավելի զինծառայող:

«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքն է գրում ու նշում, որ իր՝  ՊԲ աղբյուրի փոխանցմամբ՝ հենց սա է պատճառը, որ «սկանդալային բացահայտումների» սիրահար Նիկոլ Փաշինյանը չի հրապարակել գեներալի անունը, քանի որ այդ դեպքում վերջինս սլաքները կուղղի իր կնոջ վրա:

Նաև դա է պատճառը, որ առանց Բաբայանի անունը տալու, Նիկոլ Փաշինյանը փորձել է մեղքը բարդել բանակի հրամանատարության վրա:

Նշենք, որ Լելե-Թեփեի տապալված օպերացիայի հետևանքները կործանարար են դարձել Արցախի Պաշտպանության բանակի համար՝ կոտրելով հայկական պաշտպանական ուժերի ողնաշարը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more