|
Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) արշավի շրջանակում իրականացված ծրագրերը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Ամերիաբանկը մեկնարկել էր «Իմ Ամերիա, իմ Հայաստան» արշավը, որի նպատակն էր մարդկանց համախմբել մեկ գաղափարի շուրջ և միասին ընտրել, թե որ ոլորտի զարգացմանն է ուղղվելու Բանկի 2025թ.-ի ԿՍՊ ու բարեգործական ծրագրերի բյուջեից 100 մլն ՀՀ դրամը: Առաջադրվել էր 8 ոլորտ` երեխաների առողջություն, կրթություն, կայուն զարգացում և կանաչ տնտեսություն, ՓՄՁ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գիտություն, սպորտ ու առողջ ապրելակերպ և մշակույթ։ Քվեարկությանը մասնակցել էր ավելի քան 55 000 մարդ։ Հանրության քվեարկության արդյունքում ամենաշատ ձայները հավաքել էին երեխաների առողջությունը՝ 54.9%, և կրթությունը` 19.5%։ Ֆինանսավորում ստանալու նպատակով ներկայացված ավելի քան 80 ծրագրերից ընտրվել է երեխաների առողջության ու կրթության ոլորտների զարգացմանն ուղղված 15 ծրագիր` խրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաներին դեղորայքի տրամադրում, զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների կյանքի որակի բարելավում, դպրոցներում սմարթ էկրանների ապահովում, երեխաների համար հատուկ սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենայի տրամադրում, կիբերանվտանգության, արհեստական բանականության և մշակութային կրթության ոլորտում դասընթացների իրականացում և այլն: Մանրամասները` հոլովակում։ Ամերիաբանկի մասին Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
|
Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


