▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանի բացահայտումները...


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի փոխանցմամբ՝ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը հետաձգվում է, որովհետև հակասություններ կան միության անդամ երեք երկրների միջև:

Պետք է խոստովանել, որ Սահակյանը հերթական անգամ հետաքրքիր բացահայտումներ է արել՝ լինելով առաջին հայ պաշտոնյան, ով գոնե ինչ-որ բացատրություն է տվել, թե ինչու է ձգձգվում Հայաստանի անդամակցությունը Եվրոասիական տնտեսական միությանը:

Խորհրդարանի խոսնակի խոսքից, սակայն, էական մի հանգամանք չի բացայտվում:
Արդյո՞ք այդ հակասությունները գլոբալ են ու վերաբերում են տակավին չստեղծված միության բովանդակությանը, թե՞ դրանք պայմանավորված են հայկական գործոնով, ավելի ստույգ այն հանգամանքով, որ, ասենք, Ղազախստանը չի ուզում մեզ տեսնել միությունում:

Եթե առաջին տարբերակն է, նույնիսկ կարող ենք շահել՝ մեր կամքից անկախ: Եվրասիականության գաղափարը կարող է մեռնել՝ մեզ էլ ազատելով պարտադրված ընտրությունից:

Եթե երկրորդ տարբերակն է, մեր վիճակը տխուր է, որովհետև ստացվում է՝ Հայաստանն այնքան է կորցրել իր սուբյեկտայնությունը, որ վերածվել է Ռուսաստանի ու այլոց հարաբերությունների օբյեկտի: Այդ դեպքում՝ եթե նույնիսկ դառնանք ԵՏՄ-ի անդամ, այնտեղ մեզ հատկացված է ՙՙփոքր եղբոր՚՚ անպատվաբեր կարգավիճակը....

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more