▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Հարությունյանի եղբայրը հրաժարական է տվել ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՝ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ Արզուման Հարությունյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արզուման Հարությունյան ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,–ասված է նախագահի հրամանագրում։

Հիշեցնենք որ գեներալ-լեյտենանտ Արզուման  Հարությունյանը ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելուց հետո՝ 2018թ. հունիսի 12–ին  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more