▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանին վերաբերող բռնաբարության գործի նյութերը հրապարակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող բռնաբարության գործի նյութերը տարածելու վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հատկանիշներով (Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության հավաքելը, տարածելը)։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Էդգար Ջանոյանը հայտնել է, որ քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տարիներ առաջ տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործի վերաբերյալ մամուլում եղել էին հրապարակումներ։

info@asekose.am/095519696
Հասարակություն more