▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանի տանը զննություն է կատարվում

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին

Գագիկ Ծառուկյանի տանը այս պահին զննություն է կատարվում։ «Խուզարկություն տեղի չի ունենում, այնտեղ տեղի է ունենում տարածքի զննություն փորձագետների միջոցով»,– «Նյուզ»-ի հետ զրույցում հայտնել է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

«Ծառուկյանի վերաբերյալ որևէ գործ չի քննվում այս պահին, այդ գործը դեռևս 2020 թվականին է հարուցված եղել ու հարուցված է եղել Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ։ Այսինքն, ըստ էության, այս գործով պարոն Ծառուկյանը որևէ դատավարական կարգավիճակ չունի։ 5-6 տարի քննվող այս գործի շրջանակներում ուղղակի անհրաժեշտություն է առաջացել որոշակի հողատարածքներ զննելու, ոչ միայն պարոն Ծառուկյանին պատկանող, այլև տարբեր տարածքներ զննելու, այդ թվում նաև կոնկրետ այս հողատարածքը, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին»,- նշել է փաստաբանը։

Հարցին՝ իրավապահ ո՞ր մարմիններն են կոնկրետ իրականացնում այդ զննությունը, փաստաբանը պատասխանել է, որ գործը քննվում է Քննչական կոմիտեում. «Քննչական կոմիտեի, Կոտայքի քննչական վարչության քննիչի միջնորդությամբ փորձագետներն ուղղակի զննում են այդ տարածքը։ Դա սկսվել է առավոտյան աշխատանքային ժամի, եթե չեմ սխալվում 9:30-ի սահմաններում և կարծում եմ, որ շատ շուտով արդեն կավարտվի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more