▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆուլ հաուսի» դեպքում հանդիսատեսը լիաթոք կծիծաղի, իսկ «Արարատ 73»-ի դեպքում կունենա մեր լեգենդներին նորից երկրպագելու հնարավորություն

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ես չգիտեմ ինչ հաջողություն կունենա «Արարատ 73» ֆիլմը: Ոչ ոք չգիտի` մինչ այն պահը, երբ հանդիսատեսը «սեփական գումարով» կգնա կինոթատրոն: Գեղարվեստական ֆիլմը ունի սիրվելու մի գաղտնի բանաձև, որը իրականում չգիտի ոչ ոք:

Հայ հանդիսատեսը կանգնելու է բարդ ընտրության առաջ, քանի որ գրեթե միաժամանակ դուրս են գալու արդեն իսկ սիրված «Ֆուլ հաուսի» գեղարվեստական ֆիլմը և սերունդներով սիրված «Արարատ 73»-ի մասին ֆիլմը:

Իմ համար, որպես ռեժիսոր, սա հանդիսատեսի սիրո համար աննախանձելի մրցակցություն է, բայց հաշտվելով իրողության հետ` մնում է միայն խնդրել հայ հանդիսատեսին, դիտել երկու ֆիլմն էլ:

Համոզված եմ ` «Ֆուլ հաուսի» դեպքում լիաթոք կծիծաղի` տեսնելով սիրված հերոսներին և նոր պատմությունը, իսկ «Արարատ 73»-ի դեպքում կունենա մեր լեգենդներին նորից երկրպագելու հնարավորություն:

Հաջողություն եմ մաղթում երկու ֆիլմերին էլ և հանդիսատեսի սեր:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more