
«Բա չիմացաք՝ ԱՄՆ-ի Կենտրոնական Հետախուզական Վարչության ղեկավարի ՝ CIA-ի, ընկերուհին պարզվեց` Հայ է։ Քյաշ Փաթելի ընկերուհու մասին լուրեր էին պտտվում, որ իսրաելական Մասսադի համար է աշխատում։ Երեկ հերքեց աղջիկը և ասաց , որ քանթրի երգչուհի է ՝ արմատներով հայ։ Չնայած ամերիկացիք շարունակում են հավատալ, որ Իսրաելի ագենտ է…»,-գրել է երգչուհի Շպռոտը ֆեյսբուքյան իր էջում, որին մեկնաբանություն է թողել միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ու նշել․ «Կենտրոնական հետախուզության գործակալության (CIA) ղեկավար չէ՝ դաշնային հետաքննությունների բյուրոյի (FBI) ղեկավարն է Փաթելը: Ի դեպ, լավ էլ երգչուհի է ընկերուհին՝ Ալեքսիս Ուիլկինսը»։


