Ֆասթ Բանկն ու Mastercard միջազգային վճարային համակարգն ամփոփել են գործակցության երեք տարին։ Համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում այս պահին Ֆասթ Բանկը թողարկում է Mastercard-ի պրեմիում տեսակի երկու ԱկնՔարտ՝ Master World և Master World Elite։ Եզակի դիզայներական լուծումներով ԱկնՔարտերն այսօր սպասարկում են քարտապանների մեծ համայնքի՝ ապահովելով արագ և անվտանգ ֆինանսական գործարքների հնարավորություն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
Mastercard միջազգային վճարային համակարգի տարածաշրջանի ղեկավար Դավիթ Զգուդաձեն, արժևորելով Բանկի հետ գործակցությունը, նշել է․ «Մեր համագործակցությունը զարգանում է դեպի ամուր և հեռանկարային գործընկերություն։ Ակնհայտ է Ֆասթ Բանկի մեծ ներուժը հայկական շուկայում, և մենք ուրախ ենք ներդնել նոր ապրանքներ ու ծառայություններ»։
Ֆասթ Բանկը, հավատարիմ լինելով իր հաճախորդակենտրոն արժեքներին, ԱկնՔարտերի թողարկումից ի վեր իրականացրել է բազում մարքեթինգային և PR (հանրային հաղորդակցություն) արշավներ՝ իրազեկելով իր քարտապաններին Master World-ի և Master World Elite-ի հնարավորությունների և առաջարկների մասին։
Ֆասթ Բանկի քարտերի սպասարկման ծառայության ղեկավար Աննա Սահակյանը նշել է․ «Համագործակցության ընթացքում Ֆասթ Բանկը և Mastercard վճարային համակարգը գոհացրել են հաճախորդների սպասելիքները և շարունակաբար ընդլայնել առաջարկվող հնարավորությունները։ Գրանցված ձեռքբերումներով չսահմանափակվելով Ֆասթ Բանկը շարունակում է իրականացնել նոր նախագծեր և նախաձեռնություններ»։
Ֆասթ Բանկի և Mastercard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ աշխատանքները կշարունակվեն նույն դինամիկայով ՝ «Ֆասթ»-ի արագությամբ և «Մաստեր»-ի վարպետությամբ։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։


