|
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան իր էջում.
«ՔՊ ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանն այսօր անդրադարձել է ԱԺ բրիֆինգի ժամանակ իմ ու Հայկ Մամիջանյանի մեկնաբանություններին: Իմ գործընկեր Հայկ Մամիջանյանն այսօր ԱԺ-ում մանրամասներ էր ներկայացնում ընդդիմության և, մասնավորապես, մեր խմբակցության առաջիկա անելիքների մասին, որտեղ նշում էր, որ այդ գործողությունները, միջոցառումները պետք է լինեն հաշվարկված՝ ավելացնելով, որ ունենք «մի կրակոցի հնարավորություն»: Այո՛, մենք ունենք «մի կրակոցի հնարավորություն», որովհետև պետք է գործենք այնպես, որպեսզի մեր քայլերը հասարակությանը ոչ միայն հիասթափություն չբերեն, այլ ծառայեն իրենց նպատակին: Լրագրողի ճշտող հարցին, թե ի՞նչ կրակոց է դա և ո՞ւմ է ուղղված, ես տեղից ռեպլիկ նետեցի՝ Նիկոլին: Հայկը մանրամասնեց, թե հասկանում է, որ իշխանությունը ցանկանում է մեր բերանից ձևակերպումներ լսել, որը կարող է այլ հարցերի տեղիք տալ, չնայած անձեռնմխելիության զրկման վրա մենք թքած ունենք, սակայն թեման այլ բանի մասին էր: Եթե Վահագն Ալեքսանյանն ուզում է ցույց տալ, թե թեմայի համատեքստը չի հասկացել, մեղմ ասած, չեմ հավատում: Եթե իշխանությունը խնդիր ունի այս օրերին ձերբակալություններ սկսել՝ լրիվ մեկ է, ես ինքս պատրաստ եմ: Կրկնում եմ՝ մեր նպատակը ո՛չ Վահագն Ալեքսանյանն է, ո՛չ մյուսները, նույնիսկ ո՛չ Վիգեն Խաչատրյանը, ով հակապետական հայտարարությունների ռեկորդակիրն է, մեր նպատակը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը, ում հեռացումն այլընտրանք չունի: Ինչ վերաբերում է նոր հոկտեմբերի 27-երի բացառմանը, ապա կարճ կասեմ՝ մեզ ձեր հետ մի խառնեք: Շատ լավ է, որ մեր հայտարարություններին ուշադիր եք, սակայն դա, ըստ նախընտրությունների ներկայացացնելը, մեղմ ասած, խրախուսելի չէ»: |
«Եթե Վահագն Ալեքսանյանն ուզում է ցույց տալ, թե թեմայի համատեքստը չի հասկացել, չեմ հավատում». Տիգրան Աբրահամյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



