Եթե ՌԴ–ն գազի գնի բարձացման որոշում կայացնի, ՀՀ–ն կլքի և՛ ՀԱՊԿ–ը և՛ ԵԱՏՄ–ն. Ալեն Սիմոնյան
«Բայց չեմ կարծում, որ բանը դրան կհասնի, որովհետև գիտեմ, որ դրանից հետո երկրների ղեկավարների միջև տեղի է ունեցել շատ լավ, արդյունավետ ու աշխատանքային զրույց։ Հույս ունեմ, որ պարոն վարչապետը կպատմի ձեզ այն մասը, որը ճիշտ կգտնի։ Միաժամանակ, այո՛, ընդունում եմ, որ այդ խոսակցությունն այնպիսին չէ, որ մենք հաճախ ենք հրապարակում երկու երկրների հանդիպումների բաց մասում, բայց ՀՀ վարչապետը ներկայացրեց Հայաստանի կարծիքն ու տեսակետը՝ անդրադառնալով այն բոլոր հրապարակումներին, որոնք կան համացանցում»,–ասաց ՀՀ ԱԺ խոսնակը։
Նա վստահեցրեց, որ իշխող ուժը ՌԴ-ի դեմ որևէ բան չի արել, չի անում ու չի անելու, բայց միաժամանակ պաշտպանելու է Հայաստանի Հանրապետության շահերը։
***
|
Լրագրողը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարց ուղղեց Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարության վերաբերյալ, ինչին ի պատասխան Սիմոնյանն արձագանքեց․ «Ներողություն եմ խնդրում, ինձ ավելի կոմֆորտ է մեկնաբանել օրինակ Հովիկ Աղազարյանի ասածները, որովհետև նա ԱԺ գործող պատգամավոր է, քան Սերժ Սարգսյանի պես մերժված անձնավորությանը»։ *** |
|
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ Սամվել Շահրամանյանի արձագանքին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է․ «Բա ինչի ա ինքը Երևանում, իսկ մնացած նախագահները՝ Բաքվի բանտում։ Բա փախնելը ոնց ա լինում։ Թող սուս մնա, ինչքան քիչ խոսա, իրա օգուտն ա։ Բարոյական չէ նման ձևով պահել մեր բարձր հովանու ներքո՝ ՀՀ բարձր հովանու ներքո բոլորն ասլան են դառել։ Զգուշացնում եմ՝ թող ինքն իրա տեղն իմանա»։ *** |
|
ՔՊ համաժողովի ժամանակ էլ իր ելույթում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, թե «իրենք այդպես էլ չդադարեցին լինել ժողովրդի հասարակ ներկայացուցիչները ու քաղաքացիների համար մնացին իրենց ընկերը, գործընկերը»։ «Տաքսու վարորդն այսօր մեքենայի պատուհանը բացում է ու գոռում՝ Ալեն ախպեր, բարի լույս։ Մեկ այլ քաղաքացի էլ պատմում է Պապիկյանի հետ ամրաշինական կառույցներ գնալու մասին, ԱԳ նախարարին տեսնելիս՝ աշխարհաքաղաքական վեճի են բռնվում, իսկ մեկ այլ վայրում թոշակառուն Առողջապահության նախարարի հետ քննարկում է իր ռենտգենի տվյալները։ Մեզ հետ խոսելիս ու հրաժեշտ տալուց բոլորը մի բան են ասում՝ մեր Նիկոլին լավ կնայեք»,- նշել է Սիմոնյանը։ |


