▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Հայաստանը չհանձնվեր՝ մեծ կորուստներ կունենայինք ու դժվարություններ Քելբաջարի եւ Լաչինի ազատագրման հարցում»

Եթե ​​Հայաստանը չհանձնվեր, մենք մեծ կորուստներ կունենայինք: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջին պատերազմի մասնակիցների ընտանիքներին բնակարաններով ու ավտոմեքենաներով ապահովելու արարողությանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, եւ պատերազմն ավարտվեց: Մեզ համար պատերազմի ավարտը  բացարձակապես ողջամիտ էր: Եթե ​​պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք: Մենք կարող էինք դժվարությունների հանդիպել Քելբաջարի եւ Լաչինի ազատագրման հարցում: Այս տարածաշրջանի բնական կլիման, լեռները կարող էին խնդիր դառնալ մեզ համար: Նաեւ ձմեռ էր մոտենում»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more