|
«Իմ առջև բոլոր դռները փակել են, ամենավատ բաներն արել են ինձ հետ. զարմանում եմ՝ մարդկանց մեջ որտեղի՞ց այդքան չարություն»,- AREG TV-ի եթերում ասել է դերասան Պոնչոն՝ Վահագն Սիմոնյանը, ում տնակը շաբաթներ առաջ այրվել էր և ով ապրում է բաց երկնքի տակ: Թե ինչպես է փարատում մենակությունը, ասել է՝ պետք է ընկերություն անես մենակության հետ: Լրագրողի դիտարկմանը՝ վեց տարի է մշտական աշխատանք չունեք, ինչպե՞ս եք վաստակում հանապազօրյա հացը, ավելին, ցրտաշունչ ձմեռ է, ի՞նչ եք անելու, նշել է. «Ես չեմ վաստակում, ես էլ չեմ հասկանում՝ ոնց ա գալիս դա... Ես ոչ թե ապրում եմ, այլ զբաղված եմ մի բանով՝ ողջ մնալու արվեստով... Ցախ եմ կոտրում, ուրիշ ճար չունեմ, ի՞նչ անեմ»: Խոսելով երեխաների մասին՝ ասել է, որ նրանցից որևէ լուր չունի. «Չգիտեմ՝ ողջ են, ողջ չեն. գնում եմ ՌՈ, ասում են՝ երեխաներդ ռոզիսկի տակ են՝ բանակ չեն ծառայել: Երեխաներիս կարոտն ուրիշ երեխաներից եմ առնում: Զարմացած եմ՝ եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա»: Հարցին՝ մի՞թե աններելի արարք եք արել, նեղացել են, պատասխանել է՝ ոչ. «Ստեղ, ինձ թվում ա, մեկի հրամանն ա: Նենց առանց ինձ տեղյակ պահելու՝ երեխաներիս թռցրել, տարել են, որ տեղը չգիտեմ»: Դիտեք նաև՝ |
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Շոու-բիզնես more
more
more
more
more
more
more


