▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Ձեր դիմումը հաստատվել է, բայց հաղորդագրություն դեռ չի եկել, մի՜ անհանգստացեք. Զարուհի Բաթոյան

Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«9-րդ ծրագրի հարգելի՜ շահառուներ,

երկուշաբթի կշարունակվեն ծրագրի վճարումները: Եթե Ձեր դիմումը հաստատվել է, բայց հաղորդագրություն դեռ չի եկել, մի՜ անհանգստացեք, վճարման մասին հաղորդագրություններն ուղարկվում են մաս-մաս, որպեսզի խուսափենք բանկերում կուտակումներից և չվտանգենք քաղաքացիների առողջությունը: 

Խնդրում եմ բանկ մոտենալ հաղորդագրությունը ստանալու հաջորդ օրը կամ կայքում տեղադրված վճարման ցուցակում Ձեր անունը գտնելուց հետո: 
Շնորհակալ եմ ըմբռնումով մոտենալու համար: Առողջ եղեք»,– գրել է նա:

info@asekose.am/095519696
Հասարակություն more