▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Ամանորը դիմավորում եք բուդ ուտելով, քարիկներով զգեստը հաստատ համահունչ չէ․․․Ֆաինա Հարությունյան

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Ի՞նչ զգեստով դիմավորել Ամանորը․ դիզայներ Ֆաինա Հարությունյանը կարծում է, որ լավագույն «հագուստը» լավ տրամադրությունն է։

«Բայց շատ կարևոր է նաև, թե որտեղ եք դիմավորում Ամանորը։ Եթե ես ձեզ ասեմ՝ հագեք երկար զգեստ, քարերով, պոչով, իսկ դուք տանն եք՝ երեխաների հետ, բուդ եք ուտելու, դա մի քիչ չի նայվի, հարմար էլ չի լինի։ Իսկ եթե հարմար չէ, արդեն դիսկոմֆորտով եք դիմավորում տարին։ Դրա համար հագուստը պետք է լինի ձեր տրամադրությանը և տեղին համապատասխան»,–ԱրմենաՍպուտնիկի «Ուրիշ նորությունների եթերում ասել է Ֆաինա Հարությունյանը։ 

Այնուամենայնիվ, հավելել է, որ այս ձմռանը նորաձև են բորդո, շագանակագույն, կանաչ, կարմիր գույները։

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more