▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ պարգև տվեց Զարուհու անմնացորդ ՍԵՐԸ». ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյան

 

Ցմահ դատապարտյալ Մհեր ԵՆոքյանի գրառումը հրապարակել է «Ազատություն Մհեր Ենոքյանին» ֆեյսբուքյան էջը.

 

 

 

 

 

 

 

 

2010 թվականին իմ կյանքում հայտնվեց Զարուհին: Նա, մամուլում կարդալով իմ «Փախուստ գերզմանոցից կամ իրական պատմություն» պատմվածքը, որպես լրագրող եկել էր իմ և Սողոմոնի 2-րդ փախուստի գործով դատավարությանը, որտեղ մենք դիմեցինք ներկա լրագրողներին, ասելով`խնդրում ենք, մի հավատացեք այն ամենին, ինչ ականջից ականջ փսփսում են մեր գործերի վերաբերյալ, գնացեք և արխիվներում ուսումնասիրեք ՓԱՍՏԵՐԸ:

Հենց Զարուհին եղավ այն լրագրողը, որ արձագանքեց և նրան հետաքրքրեց ճշմարտությունը: Նա հետաքննեց ոչ միայն Սողոմոնի ու իմ գործերը, այլ կասկածելի գործեր` երկարատև ու ցմահ դատապարտյալների:

Հենց Զարուհին հայտնաբերեց և հասարակությանը ներկայացրեց Սողոմոնի գործով քաղաքական ճնշումները Իրանի դեսպանի կողմից և նա, փաստաբան Գրիշա Բալասանյանի հետ, հասան Սողոմոնի ազատմանը` հիվանդության հիմքով:

На данном изображении может находиться: 1 человек, улыбается, сидит

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հենց Զարուհին բացահայտեց նոր երևան եկած հանգամանքները ցմահ բանտարկայլ Արթուր Մկրտչյանի գործով: Հետո իր գիտական թեզի նյութ դարձրեց 76 քրեական գործ:

Ես շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ պարգև տվեց Զարուհու անմնացորդ ՍԵՐԸ: Այո՛, Զարուհին, հայտնվելով իմ մռայլ բանտային ճակատագրում, որտեղ ես ինքնասպանության փորձ էի արել` այլևս չուզենալով ապրել փախուստից հետո, իմ մեջ արթնացրեց Սերը Մարդու, Կյանքի նկատմամբ: Այո՛, Նա ինձ Կյանք տվեց: Այո՛, Նա, Ձեզ հետ միասին ինձ հնարավարություն տվեց խավարի մեջ Լույս տեսնել և գալ դեպի այդ Լույսը, որի անունն է ՍԵՐ»,- գրել է Մհեր Ենոքյանը:

 

Կարդացեք նաև՝ «Մարդ ենք սպանել». Մհեր Ենոքյանի հարցաքննությունն ու Իոսիֆ Աղաջանովի դիակի հայտնաբերումը (18+). Զգուշացում՝ առկա են դաժան կադրեր

Եթե Մհեր Ենոքյանն անմեղ է, այդ դեպքում վարչապետը և նախագահը ի՞նչը պետք է ներեն՝ անմեղությո՞ւնը. Ելենա Աղաջանովա

10․000 դոլար Զարուհի Մեջլումյանին՝ Մհեր Ենոքյանի գործը վերաբացելու համար. Թեժ քննարկում համացանցում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more