▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես քայլում եմ փողոցով, և ինչ-որ խուլիգան ինձ հայհոյում է

Արամ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես քայլում եմ փողոցով, եւ ինչ-որ խուլիգան ինձ հայհոյում է: Դա, կարծում եմ, ինձ որեւէ ձեւով չի բնութագրում: Դա բնութագրում է հայհոյողին, նրա դաստիարակությունը, նրա մշակութային եւ մտավոր մակարդակը, գուցե՝ նրա հոգեվիճակը: Ո՞րն է իմաստը որեւէ ձեւով պատասխանելու: Փողոցում դա ինձ հետ չի պատահել, բայց վիրտուալ տարածքում ես արդեն մի քանի տարի է՝ բացարձակապես ոչ մի ուշադրություն չեմ դարձնում ինձ հայհոյողներին եւ նրանց հետ ոչ մի խնդիր չունեմ»:

info@asekose.am/095519696
Հասարակություն more