▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երուսաղեմի պատրիարքի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը շնորհավորական նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքը ղեկավարող Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

 

 

 

«Հայ ժողովուրդը ազատ և ժողովրդավար կերպով կազմակերպված այս ընտրությանն իր վստահության քվեն տվեց Ձեզ և Հայաստանի Հանրապետությունն առաջիկա հինգ տարիներին կառավարելու ծանր պարտականությունը դրեց Ձեր ուսերին:

 

 

 

 

 

 

 

 

Աղոթում ենք, որ Աստված Ձեզ շնորհի իմաստնություն և համբերություն, որպեսզի կարողանաք հաղթահարել Հայաստանի Հանրապետության ու Արցախի առջև ծառացած անվտանգության, տնտեսական մարտահրավերները և մեր բազմաչարչար ժողովրդի համար ապահովեք արժանավայել ու բարեկեցիկ կյանք»,- ասվում է Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակում:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more