▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրաշարժի վերաբերյալ կատակի պատճառով պաշտոնյան հեռացվել է պաշտոնից

Վրաստանի Բաթում քաղաքի սպորտի և երիտասարդության պետական կենտրոնի տնօրեն Թեմո Խասիան ֆեյսբուքյան իր էջում հումոր է հրապարակել երեկ հայ-վրացական սահմանին տեղի ունեցած երկրաշարժի մասին։

«Մեկ ցնցում, և մենք կվերացնենք վթարային շենքերի խնդիրը»,- գրել է պաշտոնյան։

Ըստ վրացական լրատվամիջոցների՝ կատակը դուր չի եկել Բաթումի բնակիչներին, որտեղ վերջերս ողբերգություն է տեղի ունեցել վթարային տան փլուզման պատճառով։ Բացասական մեկնաբանություններից հետո Խասիան սոցցանցի իր էջում գրել է, որ լքում է պաշտոնը, և հաջողություն է մաղթել մարզական կենտրոնի աշխատակիցներին։ Երկու գրառումներն էլ ավելի ուշ հեռացվել են։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more