▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու վատ լուր` զինվորականների համար

Պաշտպանության նախարարությունը տարին մեկնարկել է զինվորականների համար երկու մտահոգիչ որոշմամբ: «Հրապարակ»-ը հայտնում է, որ Պաշտպանության նախարարության հունվարի 7-ի որոշմամբ՝ զինվորականների համար նախատեսված անվճար տրանսպորտային միջոցները այսուհետ չեն գործելու: Օրինակ՝ Էջմիածնի զորամասում աշխատող Երևանում բնակվող զինվորականի համար այլևս անվճար երթուղի չի լինելու: Նույնը վերաբերում է Պաշտպանության նախարարության և մնացյալ բոլոր զինվորական հաստատություններին: Բայց սա դեռ ամենը չէ:

Զինվորականները Հայաստանում մշտապես փոքրիկ արտոնություններ են ունեցել, օրինակ՝ Երևանում հանրային տրանսպորտից օգտվել են անվճար: Վարորդին ցույց են տվել զինվորական գրքույկը, ինչից հետո անվճար երթևեկել են, սակայն այսօր հայտնի է դարձել, որ զինվորականները զրկվում են նաև այս արտոնությունից:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more