▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկիրը ճիշտ ճանապարհով տանելու բացառիկ հնարավորություն է ստեղծվել. «Ծառուկյան»

Մենք ունենք երկիրը ճիշտ ճանապարհով տանելու բացառիկ հնարավորություն՝ ճիշտ եւ խելամիտ քաղաքականության շնորհիվ։ Այս մասին հոկտեմբերի 2-ին խորհրդարանական ժամի ընթացքում հայտարարել է «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։


 

 

 

 

 

 

 

 

 

Նա նաեւ հիշեցրել է, որ իրենց կուսակցության եւ գործող իշխանության միջեւ բավական լեգիտիմ համաձայնություն էր ձեռք բերվել, որ հաջորդ տարվա մայիս-հունիս ամիսներին Հայաստանում արտահերթ ընտրություններ պետք է անցկացվեն։

«Հիմա այդ ի՞նչ տեղի ունեցավ, որ համաձայնությունը մի կողմ դրեցին, եւ նոր առաջարկ է արվում։ Մենք դա պետք է քննարկենք, ռիսկերն ու կորուստները հաշվենք եւ գնանք նվազագույն կորուստների ճանապարհով»,- նշել է Մելքումյանը։

Նա իր գործընկերներին խորհուրդ է տվել համատեղ իրականացնել ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները՝ երկրի ապագա զարգացումն ապահովելու համար։

Աղբյուր՝ news.am

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more